Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ձեր ցուցադրած այդ տեխնիկան ու՞մ է պետք, երբ փաստորեն արդեն մետաղի ջարդոն է

Ձեր ցուցադրած այդ տեխնիկան ու՞մ է պետք, երբ փաստորեն արդեն մետաղի ջարդոն է
29.05.2026 | 10:57

Եթե մարդ իր բակում կանգնեցրած ուղղաթիռ ունի, թեկուզ ասենք 2 կամ 3 ուղղաթիռ, բայց տանը ոչ ուղղաթիռ վարել իմացող կա, ոչ էլ խելքը գլխին մեկը, որ ուղղաթիռ վարել սովորի, ուրեմն դրանք արդեն ոչ թե ուղղաթիռ են, այլ անպետք երկաթակտորներ, մետաղի ջարդոն։

Վերադառնանք մեր ոչխարներին, որոնք Երևանի հրապարակում ցուցադրվող զինտեխնիկան տեսնելով, երջանկությունից հայտնվել են յոթերորդ երկնքում ու մի շնչում ցռանվերգոներից հանկարծ իրենց Սասնա Դավիթ են երևակայում։

Բայց այստեղ այդ ռազմական տեխնիկան օգտագործել իմանալուց շատ ավելի կարևոր մի հարց կա` ու՞մ դեմ են դրանք օգտագործելու։

Տարածաշրջանի քարտեզը դնենք դիմացներս ու փորձենք պարզել։ Հայաստանի հյուսիսային հարևանը Վրաստանն է։ Որքան գիտեմ, այս անկախական տարիներին ու դրանից ավելի քան կես դար առաջ ևս այդ երկրի հետ ռազմական առճակատման գնալու ոչ մի առիթ չի եղել` ոչ մեր, ոչ նրանց կողմից։ Ավելին` Հայաստանն այդ երկրով է արտաքին շուկա դուրս գալիս կամ ցամաքային ճանապարհով կապվում այլ երկրների հետ։ Նաև` Իրանից հետո սահմանակից երկրորդ երկիրն է, որ բարեկամ հարևան է համարվում։

Հայաստանի մյուս, հարավային հարևանն Իրանն է։ Մեղրիի միջանցքից հետո մեր հանդեպ բարիդրացիական ջերմ հարաբերություններ ունեցող այդ երկիրն այլևս դադարելու է սահմանակից հարևան լինել։ Չհաշված, որ ռազմական առումով այդ երկրի հետ համեմատվելը նույնն է թե խլուրդը համեմատվի առյուծի հետ։

Արևելքից, արևմուտքից, իսկ Սյունիքի միջանցքից հետո նաև հարավից, այսինքն` երեք կողմերից Հայաստանի հարևանը թուրքիան ու ազերստանն են` հայի ոխերիմ թշնամիները, որոնք պարբերաբար հայության կոտորածներ ու գենոցիդներ են կազմակերպել և այսօր հենց նրանք են փորձում Հայաստանը վերացնել, վիլայեթ կամ արևմտյան ազերստան դարձնել։

Այդ երկրներն առանց զենքի, հանգիստ, ներկայիս ՀՀ իշխանությունների միջոցով իրենք են կառավարում Հայաստանը, օրակարգ թելադրում, սահմանադրություն փոխել պահանջում ու պատրաստվում 300 հազար իրենց ազգակիցներին բերել Հայաստան։

Հիմա հարցս` ձեր ցուցադրած այդ տեխնիկան ու՞մ է պետք, երբ փաստորեն արդեն մետաղի ջարդոն է։

Այդ ինչի՞ց եք այդպես ցնծում, ուրախությունից մայում, երբ որպես պետություն արդեն չկաք, ձեզ հետ հարց են լուծում ընդամենը մի քանի րոպեում` ձեր օդանավակայանում մի ստորագրությամբ սեփականացնելով ձեր երկրի ողջ ընդերքը։

ՈՒ ամենաաբսուրդը. պատրաստվում եք հերթական անգամ վերընտրել թշնամու կամակատարին, ձեր երկիրը վերացնողին ու թրքացնողին, իր հետ միայն ողբերգություններ բերողին։

Երևի արդեն կենդանիներն էլ են ձեզ ծաղրանքով ու արհամարհանքով նայում, որովհետև համոզվել են, որ ինտելեկտով իրենցից էլ եք երիցս ցած ու ողորմելի։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Մեկնաբանություններ